Մոսկվայի ջրամբարներից մեկում նորածնի դի է հայտնաբերվել
Մոսկվայի կենտրոնում գտնվող ջրամբարներից մեկում մաքրման աշխատանքների ժամանակ նորածնի դի է հայտնաբերվել: Սանմաքրման ծառայության աշխատակիցներն այն հանել են բետոնե սալիկի տակից: Երեխայի մարմինը փաթաթված է եղել պոլիէթիլենային տոպրակով:
Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է մահացած նորածնի մորը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: