Իրաքում պայթյունների հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իրաքի Բակուբա քաղաքում երկու պայթյունների զոհ է դարձել առնվազն 42 մարդ, 70-նն էլ վիրավորվել է: Պայթյուններից մեկը որոտացել է շուկայում, որտեղ մահացել է 35 մարդ, մյուսն էլ գրանցվել է պահակակետում, որտեղ 7 տեղաբնակ է զոհվել:
Քաղաքը գտնվում է կառավարական զորքերի հսկողության ներքո, մինչդեռ Դիյալա նահանգում շարունակվում են բախումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ: