211652_close_icon
views-count2936 դիտում article-date 10:31 11-08-2015

Պարզվում է` «հոմոֆոբ» ենք «Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. «Վերջերս LGBT համայնքի (ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների) կայքից իմացա, որ այդ համայնքի ներկայացուցիչներն «Առավոտին», ինչպես նաեւ մի շարք այլ լրատվամիջոցների համարում են «հոմոֆոբ», այսինքն՝ սեռական կողմնորոշման հիման վրա անհանդուրժողականության ջատագովներ: Միասեռականները նման եզրակացության են եկել հետեւյալ փաստերի հիման վրա. սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակում գրված է «ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Պարզ է, չէ՞, ամուսնանում են կինը եւ տղամարդը, այլ կերպ ասած՝ տարբեր սեռի ներկայացուցիչները: ԵԽ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել է, որ այդ հոդվածը չպետք է մեկնաբանվի իբրև «նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք»: Ընդհանրապես այդ հանձնաժողովը փորձագիտական, խորհրդատվական մարմին է, որի խորհուրդները ոչ Հայաստանի, ոչ էլ որեւէ այլ երկրի դեպքում պարտադիր չեն: Ինձ, օրինակ, թվում է, որ «վենետիկցիների» առաջարկը՝ ԱԺ «կայուն մեծամասնության» գաղափարը Սահմանադրությունից Ընտրական օրենսգիրք տեղափոխելու մասին, միանգամայն բանական է, իսկ ակնարկները, թե մենք պետք իրավականորեն ճանաչենք նույնասեռ միությունները՝ բանականությունից դուրս են: Ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միությունն է, մնացած միությունները (որոնք, իհարկե, «միացողների» անձնական գործն են) չեն կարող ամուսնություն կոչվել: Բայց դա իմ անձնական կարծիքն է, որը նույնպիսի արժեք ունի, որքան Վենետիկի հանձնաժողովինը կամ միասեռականների կայքինը»: Մանրամասն` թերթի այսօրվբա համարում:

Նմանատիպ նյութեր