211652_close_icon
views-count1868 դիտում article-date 08:42 11-08-2015

Մարզիկների մոտ պարզապես արձանագրվել են աղիքային խանգարումներ. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Համահայկական խաղերի 54 մասնակից առողջական տարբեր խնդիրներով ու մարմնական վնասվածքներով ընդունվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանք հոսպիտալացվել են օգոստոսի 2-ից՝ խաղերի մեկնարկից ի վեր: Այս մասին մեր թղթակիցը երեկ տեղեկացել է բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Ռոբերտ Օրդուսյանից: Երեկվա դրությամբ, ըստ նրա, հիվանդանոցում գտնվել է միայն մեկ մարզիկ: Օրդուսյանը հերքել է տեղեկությունները, թե վերջին օրերին թունավորվածության պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» են տեղավտխվել Համահայկական խաղերի մի քանի մասնակիցներ: Նա նշել է, թե դա թունավորում անվանելը ճիշտ չէ, քանի որ պարզապես արձանագրվել են աղիքային խանգարումներ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր