211652_close_icon
views-count2965 դիտում article-date 23:38 20-06-2014

Աշտարակում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում արձանագրվել են ստամոքս-աղիքային գանգատներով հիվանդներ: Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում Պռոշյան փողոցի թիվ 24 շենքում 3 հիվանդ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Հիվանդների մոտ նկատվել է գլխացավ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց և հաճախակի լուծ: Նշանակվել է համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվել է բավարար , հիվանդության ընթացքը թեթև է:: Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվել և շանունակվում են իրականացվել համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ` • Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով բնակավայրում իրականացվում են բակային համայցեր, արդյունքում հայտնաբերվել է ստամոքս-աղիքային թեթև գանգատներով 9 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: • Պռոշյան փողոցի թիվ 24 շենքի բնակիչներից իրականացվել են նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների նպատակով (հետազոտություններն ընթացքում են) և սահմանվել է բժշկական հսկողություն: • Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական պատճառը խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վթարն է, ինչի հետևանքով խմելու ջրի նկատմամբ ևս սահմանվել է հսկողություն և բնակիչներին առաջարկվել է ժամանակավորապես դադարացնել հոսող խմելու ջրի օգտագործումը կենցաղում՝ մինչ վթարի վերացումը: • Հիվանդների օջախները ենթարկվել են եզրափակիչ ախտահանման: • Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և քարոզչություն: • Աշխատանքները շարունկվում են:

Նմանատիպ նյութեր