Երևանում շագանակագույն 06-երը «ողջագուրվել» են սպիտակ 06-ի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրվա կադր. այսօր՝ օգոստոսի 10-ին Թբիլիսյան խճուղում, «Ռադիոմաչտ» կոչվող թաղամասի մոտ բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի երեք ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ հավաքվածներն էլ կատակում էին, թե շագանակագույն 06-երը «կալմեջ» էին արել սպիտակին
Իսկ մի մասն էլ կատակում էին, թե սա կարծես «Կովկասի գերուհին» ֆիլմի հայտնի եռյակը լինի. «Խոզ, Ցանցառ, Նիկուլին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



