Սարատովում շագանակագույն ձյուն է տեղացել
                        ՌԴ Սարատովսկի շրջանի Սարատով քաղաքի բնակիչներին մտահոգել է երեկ տեղացած շագանակագուն ձյունը: Շրջանի գլխավոր օդերեւութաբան Միխայիլ Բոլտուխինը մեկնաբանել է երեւույթը՝ ասելով, որ տարօրինակ ոչինչ չկա:
«Սարատովսկի շրջանը հարավային ցիկլոնի ազդեցությունն է կրում, որը Հյուսիսային Աֆրիկայից շարժվել է Միջերկրական եւ Սեւ ծովերով: Սահարայի շրջանի փոշիով եւ ավազով ներծծված օդային զանգվածներն էլ ՌԴ-ի եվրոպական հատվածում թափվել են շագանակագույն ձյան տեսքով»,-ասել է մասնագետը: 
Նրա խոսքով՝ երեւույթը հաճախ է տեղի ունենում եւ առողջության համար վնասակար չէ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

