«Սևան» քրեակատարողական հիմնարկում բետոնե սալիկներից մեկի միջից հայտնաբերել և առգրավել են մուգ շագանակագույն հեղուկով 3 պլաստմասե շիշ
                        Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ զննության են ենթարկել հիմնարկի բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված շինանյութը: 
Զննության արդյունքում բետոնե սալիկներից մեկի միջից հայտնաբերել և առգրավել են 0,25լ. տարողությամբ երեք պլաստմասե շիշ՝ մուգ շագանակագույն, ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

