211652_close_icon
views-count4260 դիտում article-date 20:53 10-08-2015

Մարզական օղակը կարող էր աղջկա մահվան պատճառ դառնալ. տեսանյութ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգոի Ֆլեմինգտոն երկաթուղային կայարանում տեղի ունեցած միջադեպը կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Փոքրիկ աղջիկը սկսել է օղակով խաղալ, որը ձեռքից դուրս է պրծել և ընկել ռելսերի վրա: Երկաթուղային կայարանի աշխատակիցներին դիմելու փոխարեն, աղջիկը փորձել է ինքնուրույն օղակը վերադարձնել և թռել է ռելսերին: Այդ պահին մոտեցել է գնացքը: Տեսնելով մոտեցող գնացքը, աղջիկը փորձել է ետ վերադառնալ, բայց չի կարողացել: Աղջկան օգնության է հասել ուղևորուհիների մեկը, որը երեխային պարզապես փախցրել է գնացքի տակից: Բարեբախտաբար, աղջիկը չի տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր