Ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ. Արսեն Թորոսյանը հիշեցնում է
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-իր իր էջում գրառում է արել կոնորավիրուսի վերաբերյալ:
«Աշխարհը առանց պատվաստանյութի…
Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան դատճառ դառնալ։
Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից…
Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը, և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից…
Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը, և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից…
Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր, և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով…
Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի…»,-գրել է նախարարը։