45311 դիտում
15:31 24-03-2022
Եթե Վանաձոր-Ալավերդի ճանապարհը Լոռու մարզպետարանն ու ճանշինականները մաքրել են ձնից ու մերկասառույցից, ապա թունելներում կախված մարդաբոյ սառցաբեկորները ամեն պահի կարող են մարդկանց համար դառնալ մահվան պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, հանրապետությունում տեղացած առատ ձյան և ձնաբքի պատճառով հանրապետության մի քանի մարզերում ճանապարհները դարձել են անանցանելի, որոշ հատվածներում էլ ուժեղ բքի պատճառով կան փակ ճանապարհներ։
Երեկ գիշերվանից Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը սպասարկող ճանշինականների աշխատանքի արդյունքում երթևեկությունը նշված հատվածում անցանելի է, շատ հատվածներում հեռացվել է ձյունը, կատարվել են աղ ու վազով մշակման աշխատանքներ ինչի շնորհիվ վարորդներ կարող են անվտանգ երթևեկեն, սակայն պարտադիր պետք է ավտոմեքենայի անվադողերը լինեն ձմեռային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 35-40 կմ-անոց ճանապարհահատվածը մշակված է, ապա դեպի Ալավերդի մտնող 1-ին և 2-րդ թունելներով անցնելիս պետք է փառք տաս Աստծուն, որ մարդաբոյ սառցաբեկորները չպոկվեն ու չընկնեն ավտոմեքենաների վրա, իսկ եթե նման բան տեղի ունենա, պատկան մարմինները կասեն, թե մենք մեղք չունենք. սառույց էր, կախվել էր թունելից, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են, որ սովետական տարիներին թունելների միջի սառցաբեկորները կոտրելու եղանակով հեռացվում էին։
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանը, ով քանի օր, հետևողականորեն զբաղվում է ճանապարհները ձնից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ, այս դեպքում նույնպես հետևողական կլինի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12823 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ