Վլադիվոստոկում 3-ամյա երեխան 7-րդ հարկից ընկնելով, ողջ է մնացել. Տեսանյութ
Վլադիվոստոկում 3-ամյա տղան ընկել է 7-րդ հարկից, սակայն հրաշքով ողջ է մնացել 6-րդ հարկում գտնվող կոնդիցիոների շնորհիվ, որի վրա է ընկել երեխան ու կախված մնացել:
9-րդ հարկում բնակվող ականատեսներից մեկը՝ նկատելով երեխային այդ վիճակում, անմիջապես նետվել է օգնելու: Երիտասարդ տղամարդը՝ վտանգի ենթարկելով իր կյանքը, սավաններով իջել է երեխայի մոտ և նրան դուրս բերել այնտեղից:
Դեպքի վայր հասած բժիշկները զննել են երեխային. նա մի քանի քերծվածք է ստացել գլխին:
Իսկ օրվա հերոսը՝ Արտուր Կոսովեցը, միայն համեստորեն ասել է, որ թեպետ ինքը ազգությամբ լեհ է, բայց պատրաստ է հետագայում էլ բարի գործեր կատարել: