ՌԴ Սմոլենսկի շրջանում երեխան ընկել է 4-րդ հարկից եւ ողջ մնացել: Երջանիկ պատահականությամբ պատուհանի տակ է գտնվել մի բանվոր, որի մեջքին էլ ընկել է երեխան, ապա՝ հայտնվել գետնին:
2-ամյա երեխան մի պահ առանց վերահսկողության է մնացել: Մինչ նրա մայրը եւ երկու եղբայրները հեծանիվ են մաքրել, փոքրիկն ընկել է պատուհանից:
Երեխան հոսպիտալացվել է: Կատարվում է նախաքննություն: