Մոսկվայի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հոսպիտալացվել 1,5 տարեկան աղջիկ, ով ընկել է շենքի 9֊րդ հարկից։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։
Ըստ գործակալության հաղորդման, դեպքը տեղի է ունեցել Տուրիստկի փողոցի բազմահարկ շենքերից մեկում։ Աղջիկն 1,7 ամսական է։ Հայտնի է, որ ընկնելուց առաջ նա պատուհանագոգին կատվի հետ խաղալիս է եղել։
Նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում։
Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում, որոնք պարզում են միջադեպի պատճառները։