Կամչատկայում արջը հարձակվել է զբոսաշրջիկների ճամբարի վրա
Կամչատկայում արջը ներխուժել է զբոսաշրջային ճամբարներից մեկը եւ տակնուվրա արել երկու վրան: Այնուհետեւ կենդանին պատառոտել է մի ֆրանսուհու պայուսակը: Նրան եւ զբոսաշրջիկին 35 մետր է բաժանել, եւ տեսուչները ստիպված կրակելով սպանել են 3-ամյա արջին, քանի որ վերջինս նախազգուշացնող կրակոցներից հետո չի նահանջել:
Վերջին շրջանում սա Կամչատկայում արջի հարկադիր սպանության երկրորդ դեպքն է: