Կամչատկայում արջը հարձակվել է ձկնորսի վրա
Կամչատկայում Պլոտնիկով գետի շրջակայքում արջը հոշոտել է ձկնորսին: Հայտնի է, որ երկու տղամարդ միասին գնացել են ձկնորսության եւ տեղավորվել իրարից մի քանի տասնյակ մետր այն կողմ:
Լսելով ընկերջ բղավոցը՝ ձկնորսներից մեկը շտապել է նրա մոտ, սակայն տեսել է արյունոտ երախով արջին եւ ընկերոջ պատառոտված դին:
Տեղի որսորդները փնտրում են արջին: