Հարավային Սուդանում ահաբեկիչները զինված հարձակում են գործել ՄԱԿ-ի՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության Մալակալի ճամբարի վրա, հաղորդում է Reuters-ը:
Զոհվել է 18 մարդ, ևս 36 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Զոհվածների մեջ կան «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության աշխատակիցներ:
Առնվազն 25 վիրավորների մոտ հրազենային վնասվածքներ կան: Ճամբարում բնակվում է մոտ 40 հազար մարդ: Նրանցից շատերը ճամբար են եկել այն շրջաններից, որտեղ ընդհանրապես բացակայում է որևէ օգնությունը: