Ստամբուլում սպանվել են պայթյուն կազմակերպելու գործով կասկածյալները
Ստամբուլում սպանվել են ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում կազմակերպածներից երկուսը: Պաշտոնապես չհաստատվեց, որ կատարվածը մահապարտի ձեռքի գործն է:
Հիշեցնենք՝ այս գիշեր պայթեցվել էր երեք հարկանի շենք, որում տեղակայված է ոստիկանական բաժանմունք: Վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ ոստիկաններ: Պայթյունի հետեւանքով վնասվել են շենքի հարեւանությամբ կայանված երկու տասնյակ ավտոմեքենաներ:
Որոշ տվյալներով՝ կատարվածը Թուրքիայի եւ քրդերի միջեւ սրված հարաբերությունների հետեւանքն է: