45171 դիտում
11:13 12-06-2016
Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով հետախուզման մեջ գտնվող կասկածյալները մեղայականով ներկայացել են ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի քննիչների հետ կատարելով բացատրական աշխատանքեր` հայտնաբերել են Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 3 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 23-ամյա Արտաշես Չիչոյանին և Երևան քաղաքի էրեբունի փողոցի 27 շենքի 30 բնակարանի բնակիչ, 26-ամյա Արարատ Նիկողոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր վաղ առավոտյան վերջիններս իրենց փաստաբանի հետ մեղայականով ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/08/87403/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը:
Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի (սպանություն` մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) հատկանիշով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Խ. Կոսյանը աշխատում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում և կային կասկածներ, որ նա իր 2 ընկերների` Երևան քաղաքի էրեբունի փողոցի 31 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 23-ամյա Արտաշես Չիչոյանի և Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 27 շենքի 30 բնակարանի բնակիչ, 26-ամյա Արարատ Նիկողոսյանի հետ այս տարվա հունիսի 5-ին Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի էին ենթարկել 58-ամյա Եղիշե Մանուկի Խաչատրյանին և թողնելով նրան անօգնական` բորենիների նման դիմել էին փախուստի:
Քննչական մարմինը հետախուզում էր հայտարարել Ա. Նիկողոսյանի և Ա. Չիչոյանի նկատմամբ և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչ Գ. Մաթևոսյանի միջնորդությունը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշում էր կայացրել:
Ճիվաղները եղել էին արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով և Ե. Խաչատրյանին սպանելուց հետո այդ ավտոմեքենայով էլ ճողոպրել էին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+