Ստամբուլում դաժանաբար սպանվել է հայկական դպրոցի ուսուցիչ
                        168 Ժամի  փոխանցմամբ`  Ստամբուլում սպանվել է Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի մի ուսուցիչ: Խոսքը 40-ամյա Իլքեր Շահինի մասին է, ով 8 տարի շարունակ աշխատում էր այդ դպրոցում՝ աշակերտներին սովորեցնելով տիրապետել համակարգչային հմտություններ: 
Շահինի ընկերները հայտարարել են, որ 3 օր որևէ լուր չեն ստացել իրենց ընկերոջ մասին, ինչից հետո որոշել են այցելել նրա բնակարան: Այստեղ նրանք Շահինին հայտնաբերել են դաժանաբար սպանված՝ կոկորդը կտրած վիճակում:
 Տարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ ամանորի շեմին Ստամբուլում դաժանաբար սպանվել էր հայազգի տարեց կին Մարիսա Քյուչուքը: 
Աղբյուրը`  [url=http://168.am/2013/01/11/162546.html]`http://168.am/[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

