211652_close_icon
views-count21968 դիտում article-date 11:46 10-08-2015

Վթար-վրաերթ Արգավանդի խաչմերուկում. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ Երևանում տեղի ունեցած վթար-վրաերթի փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Իսակովի 8 հասցեի մոտ (Արգավանդի խաչմերուկ) բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վահան Հայրապետյանի վարած Ford Transit 239 ԼՕ 454 համարանիշի և Երևանի բնակիչ, 49-ամյա Տիգրան Ստեփանյանի վարած Opel մակնիշի 34 ՏR 711 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել կանգառում գտնվող հետիոտն, Երևանի բնակիչ, 25-ամյա Քրիստինե Հովհաննիսյանին: Վերջինը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Քննիչի որոշմամբ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած վիճակում): Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ աղջկան վրաերթի ենթարկելուց հետո Opel-ը բախվել է շինությանը., վնասելով առևտրի տաղավարը: Օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, շտապօգնության բժիշկները, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումատրակի ծաոայողներն ու ԱՊՊԱ ներկայացուցիչները: Պարզվել է նաև, որ Opel-ի ապահովագրական ժամկետը լրացած է եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր