211652_close_icon
views-count1726 դիտում article-date 14:10 18-12-2024

Ավտովթար՝ Երևանում. Արգավանդի խաչմերուկում բախվել են 2 «Nissan»-ներն ու «Opel»-ը. «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում՝ մասամբ կախված վիճակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Իսակովի պողոտա և Ա. Բաբաջանյան փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Ս.-ի վարած «Opel» մակնիշի, Երևանի բնակիչ 34-ամյա Վարդան Գ.-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Պողոս Խ.-ի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պողոս Խ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  

Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:  

Բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում՝ մասամբ կախված վիճակում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր