211652_close_icon
views-count60816 դիտում article-date 09:49 10-08-2015

«Շումախերական» ավտովթար Երևանում. BMW X5-ը Մյասնիկյան պողոտայում վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում BMW X5 մակնիշի 50 ՕM 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց ընթանալիս` Նոր Նորքի կամրջի մոտ` Բուսաբանական այգու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին, և կողաշրջված վիճակում մոտ 15 մետր սահելով` հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները դուրս են բերել Երևան քաղաքի Թումանյան փողոցի 25 շենքի բնակիչ, 31-ամյա Սուրեն Ղարագյոզյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտաօպգնության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Ս. Ղարագյոզյանի անձնագիրը և մի քանի փաստաթղթեր: Հիվանդանոց մեկնած քննիչին բժիշկները հայտնել են, որ իրենց մոտ բերված Ս. Ղարագյոզյանը հայտնել է, որ ինքը իր կամքով դուրս է գալիս հիվանդանոցից և ցանկություն չունի մնալ այնտեղ: Նա նաև բժիշկներին հայտնել է, որ վթարի է ենթարկվել Մյասնիկյան պողոտայում` ավտովթարի հետևանքով: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ ավտոմեքենայից դուրս է բերվել նաև մի աղջիկ, սակայն մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը` նա հեռացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը և չի բացառվում, որ վարորդը եղել է հենց Ս. Ղարագյոզյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Ս. Ղարագյոզյանի անվամբ, իսկ դիմապակու վրա փակցված է եղել КамАЗ մակնիշի ավտոմեքենայի տեխզննման կտրոն: Ավտոմեքենան մեծ դժվարությամն դարձի բերելուց հետո քննիչի հանձնարարականով այն տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, որից հետո փրկարարները կատարեցին ճանապարհի մաքրման և լվացան աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր