2809 դիտում
13:00 09-08-2015
Բլոգերին սպանել են նրա հայացքների համար
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում օգոստոսի 7-ին սպանել են հասարակական գործիչ, բլոգեր 40-ամյա Նիլ Չաթերջիին, որը քննադատաբար էր հանդես եկել իսլամիստական արմատականության դեմ: Նա այդ երկրում այս տարի արդեն 4-րդ բլոգերն է, որին սպանել են:
Հասարակական գործիչը աթեիստ է եղել: Նրան սպանել են 4 հարկանի շենքի 4-րդ հարկում գտնվող բնակարանում, ուրբաթօրյա աղոթքից հետո: Սպանության պահը պատահական չի ընտրվել, քանի որ բոլոր տղամարդիկ այդ ժամին աղոթքի են լինում, հետևաբար հանցագործության ականատես դժվար թե եղած լինի: Հարձակում գործած անձինք եղել են վեցը, ովքեր ներկայացել են որպես վարձով բնակարան փնտրողներ: «Նիլը բացել է նրանց առջև դուռը, ինչից հետո երկուսը տարել են սենյակ ու արել ինց սև գործը», -ներկայացրել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նիլը եղել է աշխարհիկ պետության ստեղծման կողմնակից, հանդես եկել ընդդեմ արմատականության, ծայրահեղականության, ինչպես նաև պաշտպանել ազգային փոքրամասնությունների, հատկապես կանանց իրավունքները:
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
15:26 27-02-2015
Բանգլադեշում հակակրոնական հայացքների համար բլոգերի են սպանել
Այս բաժնից
862 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1054 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
883 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր