Բանգլադեշում հակակրոնական հայացքների համար բլոգերի են սպանել
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում սպանել են հայտնի բլոգեր-աթեիստի: Նա Դաքքա էր եկել կնոջ հետ՝ մասնակցելու գրքի տոնավաճառին: Անհայտ անձինք հարձակվել են նրա վրա կտրող-ծակող զենքերով:
Ավիջիդ Ռոյը պարբերաբար սպառնալիքներ է ստացել այն բանից հետո, երբ սկսել է արտահայտել իր աթեիստական տեսակետները: Նրա հայացքները համարվել են հակաիսլամական:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Դեռ ոչ ոք չի ձերբակալվել:
Ավիջիտ Ռոյը ապրել է ԱՄՆ-ում, բայց Բանգլադեշ էր եկել գրքի տոնավաճառին մասնակցելու համար: