211652_close_icon
views-count19566 դիտում article-date 20:20 07-08-2015

2 րոպեում՝ հաղթանակից ողբերգություն. տեսանյութ

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի բազմաթիվ մրցավեճեր անցան բավական թեժ պայքարում: Սակայն դրամատիզմով իրեն հավասարը չունի ուկրաինական «Վորսկլայի» և Սլովակիայի «Ժիլինայի» մրցավեճը: Առաջին խաղում «Ժիլինան» հաղթել էր 2:0 հաշվով: Երկրորդ խաղում «Վորսկլան» կարողացավ վերականգնել այդ հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում խփել ևս մեկ գնդակ՝ 3:0, ինչը ապահովում էր ուկրաինական թիմին հաջորդ փուլի ուղեգիր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ լրացուցիչ ժամանակի վերջին երկու րոպեում, դժվար է նկարագրել: Պարզապես պետք է դիտել տեսանյութը: Հենց սրանով է գեղեցիկ ֆուտբոլը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր