Մյանմայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 88-ի
Մյանմայում առատ տեղումների հետեւանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել արդեն 88 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 88 մահացածի մասին:
Տարերային աղետից առավելագույնս տուժել է հարավային Ռակհայն նահանգը, որտեղ 55 զոհ կա:
Ջրհեղեղը քանդել է 20 հազար տուն, վնասել 524 հազար հեկտար ցանքատարածություն: Ընդհանուր առմամբ, տուժել է մոտ 200 հազար մարդ: