Չիլիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23-ի
                        Չիլիի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 23-ի. 57 մարդ համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ տարերքից տուժել է մոտ 22 հազար 400 մարդ: 
Ամենից շատ տուժել են Անտոֆագաստա և Ատակամա շրջանները: Չիլիի կառավարության հաշվարկներով, վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար կպահանջվի մոտ 9.5 մլն դոլար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

