13504 դիտում
17:41 13-07-2015
36-ամյա Արփինեն հանուն սիրեկանի լքել է 4 անչափահաս երեխաներին
36-ամյա Արփինե Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խնամքի տակ ունենալով 4 անչափահաս երեխա` թողնել-հեռանալով իր ընտանիքից և համատեղ բնակվելով Գ. Հայրապետյանի հետ, չի կատարել իր երեխաների դաստիարակության օրենքով նախատեսված իր ծնողական պարտականությունը։
Սեւանի ընդհանուր իրվասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը [/color]տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` վճռել է Արփինե Առաքելյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով` առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքի վրա:
Նմանատիպ նյութեր
7971 դիտում
20:32 07-08-2015
Ինչ պատժի արժանացավ սիրեկանի պատճառով 4 անչափահաս երեխաներին լքած Արփինեն
Այս բաժնից
562 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
772 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի