Ռուս գիտնականները բացահայտել են Սատուրնի օղակների կայունության գաղտնիքը
Մոսկվայի պետական համալսարանի գիտնականեիրը պարզել են, թե ինչու միլիոնավոր տարիների ընթացքում Սատուրն մոլորակի օղակներն անփոփոխ են մնացել:
Նրանք նշել են, որ օղակների կայունության գաղտնիքը դրանց բաղադրության մեջ է: Դրանք կազմված են սառցե բեկորներից, որոնք պարունակում են հանքային նյութերի տարրեր: Սառցաբեկորներն օղակներում «թռչում» են անփոփոխ արագությամբ եւ չեն փոխում չափը:
Շարժման ժամանակ սառցաբեկորները բախվում են միմյանց, միաձուլվում, ապա նորից մասնատվում: Ընդ որում, այդ ընթացքում նրանց զանգվածը չի փոփոխվում: Այդ կերպ Սատուրնի օղակները միլիոնավոր տարիների ընթացքում կայուն են մնում: