103-ամյա բրիտանուհին բացահայտել է երկարակեցության գաղտնիքը
Մեծ Բրիտանիայի 103-ամյա բնակչուհի Հերթրուդ Հինդլին բացահայտել է երկարակեցության գաղտնիքը, գրում է Mirror-ը: Նա պատմել է, որ պարզապես հեռուստացույց չի դիտում:
«Իմ բոլոր ծանոթներն ու ընկերները հեռուստացույց ունեին, իսկ ես՝ ոչ, որովհետեւ ինձ պարզապես հանգիստ է հարկավոր: Ես հեռուստացույցով չեմ իմացել Լուսնի վրա մարդու առաջին վայրէջքի, բեռլինյան պատի անկման, Ջոն Քենեդիի սպանության եւ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին»,-ասել է նա:
Հեռուստացույց դիտելու փոխարեն նա տարիներ շարունակ կամավոր աշխատանք է իրականացրել՝ խնամելով տարեցներին: Այժմ Հինդլին երեխաներ չունի, նա բնակվում է տարեցների տուն-ինտերնատում: