Գիտնականները կյանքի հետքեր կփնտրեն Յուպիտերի եւ Սատուրնի արբանյակների վրա
Աստղագետները որոշել են կյանքի հետքեր փնտրել Յուպիտեր եւ Սատուրն մոլորակների արբանյակների՝ Եվրոպայի եւ Էբցելադույի վրա: NASA ամերիկյան տիեզերական գործակալության ներկայացուցիչը նշել է, որ հենց այդ արբանյակների պայմաններն են առավել համապատասխան կյանքի վերածնության համար:
Արտերկրյա քաղաքակրթությունների որոնումն իրականացնող տիեզերական սարքերը գործի կդրվեն 2020թ.-ին: Դրանք վայրէջք չեն կատարի արբանյակների մակերեւույթին, այլ ուսումնասիրություններ կիրականացնեն մոլորակների ուղեծրերից: