Ժոզե Մոուրինյո. Եթե «Չելսին» ինձ հեռացնի, ապա կհեռացնի լավագույն մարզչին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Սաութհեմթոնից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/03/66645/]պարտությունից[/url] (1:3) հետո անդրադարձել է իր հավանական պաշտոնանկությանը:
«Եթե ակումբը որոշի հեռացնել ինձ, ապա թող հեռացնի, որովհետև ես չեմ խուսափում պատասխանատվությունից և չեմ փախչում իմ թիմից:
Բայց եթե «Չելսին» ինձ հեռացնի, ապա կհեռացնի լավագույն մարզչին, որը երբևիցե աշխատել է թիմի հետ», ասել է Մոուրինյոն: