Ինչ պատժի արժանացավ անչափաահասին հղիացրած 21-ամյա Վահեն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք 21-ամյա Վահե Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստական ամուսնական կապի մեջ է մտել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի անչափահաս բնակչուհի` ակնհայտ տասնվեց տարին չլրացած Ռուզաննա Ղամբարյանի հետ և վարելով համատեղ ամուսնական կապ, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Բերդի ընդհանուր իրվասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Վահե Թամրազյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրան դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 2 /երկու/ տարի ժամկետով: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ կինը հղի է։