Ի՞նչ պատժի արժանացավ անչափահասին կուսությունից զրկած եւ հղիացրած 21-ամյա Վահեն
21-ամյա Վահե Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ փաստական ամուսնական կապի մեջ է մտել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի անչափահաս բնակչուհի` ակնհայտ 16 տարին չլրացած Ռ. Ղամբարյանի հետ և վարելով համատեղ ամուսնական կապ՝ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Վ. Թամրազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրան դատապարտել ազատազրկման՝ 4 /չորս/ տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 2 /երկու/ տարի ժամկետով:
Դատարանն ամբաստանյալ Վ. Թամրազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա բնութագրվում է դրական, հանցանքը կատարել է տուժողի հետ ընտանիք կազմելու նպատակով, վերջինս հղի է և գտնվում է նրա խնամքին, ամբաստանյալն ընդունում է մեղքը և անկեղծորեն զղջում կատարած արարքի համար: