8985 դիտում
17:00 05-08-2015
Բանդիտը Ստյոպա Հովհաննիսյանն է, որ տեսնեք` կհամոզվեք. կավբոյի նման, զենքը կողքին․ Ագարակի քաղաքապետը` գիշերը հնչած կրակոցների եւ իրեն ուղղված մեղադրանքների մասին
Բանդիտը Ստյոպա Հովհաննիսյանն է, որ տեսնեք` կհամոզվեք. կավբոյի նման, զենքը կողքին։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում ասաց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, արձագանքելով Ստյոպա Հովհաննիսյանի կնոջ այն մեղադրանքներին, թե քաղաքապետի պատվերով են գիշերը Ագարակում իր ամուսնու ուղղությամբ կրակոցներ հնչեցրել։
«Այո, կրակոցներ եղել են։ Ավելին, ով իմ քաղաքի տարածքում անշնորքություն է անում` իմ հակառակորդն է։ Լինի դա Ստյոպա Հովհաննիսյանը, թե նրա ուղղությամբ կրակողը։ Իմ տեղեկություններով` պատճառը արագ երթեւեությունն է եղել եւ առաջինն էլ Ստյոպա Հովհաննիսյանն է կրակել։ Մյուսն էլ` պատասխան կրակոցներ է հնչեցրել։ Ես երկուսին էլ նույն աչքով եմ նայում. անշնորքություն է։ Վերջին տարիներին տեսնում եք, որ իրավապահների համար նշանակություն չունի, ով` ով է, բոլորը օրենքի առաջ պատասխան են տալիս։ Առաջիկայում կհամոզվենք, որ երկու կողմն էլ պատասխանատվության կենթարկվեն` ըստ իրենց արածի ծանրության»,-մանրամասնեց քաղաքապետը։
Դիտարկմանը, թե` տուժողի կինը ասել էր նաեւ, որ այս ամենի պատճառը նա է, որ ընտրություններին իրեն չեն ընտրել, ասաց, որ նման բան չկա։ Բայց նշեց, որ Ստյոպա Հովհաննիսյանի հետ դատական գործընթացի մեջ են եղել եւ վերջինս պարտվել է։ «Գուցե դրա համար ցանկացել է իր անունը տալով` վրեժխնդիր լինել»,- ասաց Մխիթար Զաքարյանը։
Քաղաքապետի խոսքով` Ստյոպա Հովհաննիսյանը Չարենցի 28 շենքի հարեւանությամբ երկար տարիներ զավթել է զբոսայգու տարածքը, որը քաղաքապետարանը հանձն է առել վերադարձնել հանրությանը եւ 2010թ-ից դատական քաշքշուկի մեջ է։
«Առաջին ատյանի դատարանում մենք շահեցինք, ինքը վերաքննիչում բեկանեց։ Հետո դատական բոլոր փուլերով անցնելով` մենք հաղթեցինք։ Մենք վճռաբեկով հաղթեցինք։ Հիմա վճիռը Հարկադիր կատարման ծառայությունում է եւ սահմանված կարգով այդ զբոսայգին կվերադարձվի հանրությանը եւ անպայման կսարքենք։ Նա գուցե այդ ամենի համար վրեժխնդիր լինելու նպատակով է իմ անունը տվել։ Բայց այդ զբոսայգին հանրությանն է, չեմ կարող ինչ-որ մեկին զիջել»,-ասաց Մխիթար Զաքարյանը:
Դրանից առաջ հայտնել էինք, որ Ագարակում գիշերը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61102/]հնչած կրակոցները[/url], ըստ տուժողների` ընտրություններն են եղել։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ստյոպա Հովհաննիսյանի կինը՝ Անահիտ Ոսկանյանը։ Խոսելով այն մասին, թե ինչ կասկածներ ունեն, ովքեր կարող էին կրակոցներ արձակած լինել, ասաց․ «Քաղաքապետի թիմից են, քաղաքապետի բանդայի մասնակիցներն են»։ Դիտարկմանը, թե` ինչ խնդիր ունեն ամուսնու հետ, ասել էր ․ «Ընտրությունների հետ է կապված, իրենց օգտին ձայներ չենք հավաքել։ Երեխաներիս աչքի առջեւ ցանկանում էին հորը սպանել։ Ագարակում բեսպրիդել է։ Բախտի բերմամբ, ամուսնուս չի դիպչել, բայց պատկերցնում ե՞ք, թե այս ամենը ինչով կարող էր ավարտվել։ Ես պահանջում եմ իրավապահ մարմիններից հայտնաբերել մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկել։ Հիմա` ինչ, ով քաղաքապետին չի ընտրել, պետք է վերցնե՞ն»։
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ` օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22 :30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՕ 946 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում բախվել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի բնակիչ, 53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած Nissan Xterra մակնիշի 001 AR 90 համարանիշի ավոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդն ու 06-ի վարորդը մինչ տեղում կպարզաբանեին տեղի ունեցածը, վթարի վայր են ժամանել ինչ-որ մարդիկ` Porsce Cayenne մակնիշի 70 QQ 707 համարանիշի, Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենաներով, որի ժամանակ էլ անհայտ անձը կրակոցներ է արձակել Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ: ֆոտոլրագրողի տեղեկություններով` կատարվածի մասին Մեղրիի ոստիկանություն է դիմել 42-ամյա Անահիտ Ոսկանյանը և հայտնել, թե այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով: Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում հետաքննությունն է սկսվել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
8916 դիտում
22:20 05-09-2019
Միքայել Մանուկյանը՝ առողջապահության նախարարի հասցեին հնչած մեղադրանքների մասին. Aravot.am