211652_close_icon
views-count8967 դիտում article-date 22:20 05-09-2019

Միքայել Մանուկյանը՝ առողջապահության նախարարի հասցեին հնչած մեղադրանքների մասին. Aravot.am

Վերջին օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրում են առողջապահության համակարգում լուրջ խնդիրներն անտեսելու համար, նույնիսկ կոչեր են հնչում, որ ՀՀ-ին առողջապահության նման նախարար պետք չէ: Արդյոք Թորոսյանի՝ ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը բավարար են, և արդյոք դրանցից իսկապես օգտվում են քաղաքացիները, թե՞ դժգոհությունները տեղին են, ի՞նչ խնդիրներ կան, որոնք պետք է շտապ լուծել, որոնց նախարարը ձեռնամուխ չի լինում: [url=https://www.aravot.am/2019/09/04/1064000/?fbclid=IwAR1USY1c0IyPlJ0GMVLj9oT95GBHROQyuER0ha-h3tlT85J70Qtqkgu9ecY]Aravot.am[/url]-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց՝ այլ հիվանդանոցների մասին կարծիք չի կարող հայտնել, բայց նշեց. «Ես որպես բուժկենտրոնի գործադիր տնօրեն գոհ եմ առողջապահության ոլորտում կառավարության և նախարարության վարած քաղաքականությունից»: Օրինակ ինչի՞ց եք գոհ, այլ բժիշկներ դժգոհություններ են հայտնում, [url=https://www.aravot.am/2019/09/04/1064000/?fbclid=IwAR1USY1c0IyPlJ0GMVLj9oT95GBHROQyuER0ha-h3tlT85J70Qtqkgu9ecY]Aravot.am[/url]-ի այս հարցին ի պատասխան Մանուկյանը բերեց «Էրեբունի» ԲԿ-ի օրինակը: Մանուկյանը նախ նշեց այս տարվա փետրվարի 1-ից ներդրված սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը. «Մենք երկար տարիներ ցանկացել ենք, որպեսզի ինսուլտի այս ծրագիրն իրագործվի: Նախկինում հիվանդները, որոնք դիմում էին գլխուղեղային սուր կաթվածով, և որպեսզի կարողանային պետպատվերով ստանալ բարձրակարգ բուժօգնություն, չէր ստացվում, պետպատվերի գումարը չէր բավարարում: Խնդիրն այն էր, որ սուր կաթվածով ընդունված հիվանդին, եթե ուզենայինք բարձրակարգ բուժում տրամադրել՝ եվրոպական չափանիշներով, ստիպված էինք մեծ գումարներ ծախսել: Բայց շատ-շատ դեպքերում ոչ հիվանդն ուներ այդ գումարը, և ոչ էլ պետությունն էր աջակցում: Բայց հիմա, շնորհիվ կառավարության քաղաքականության, շնորհիվ մեր երկար քննարկումների, հասանք նրան, որ փետրվարի 1-ից սկսվեց գերազանց ծրագիր, որի արդյունքում այս 6 ամսվա ընթացքում մոտ 200 հիվանդ առողջ ուղարկել ենք տուն: Նրանք մարդիկ են, որոնք կարող էին հաշմանդամություն ձեռք բերել, եթե չլիներ այս ծրագրով բուժօգնությունը, մի մասը կարող էր ողջ չլիներ: Ծրագրով մեծ գումարներ ներդրվեցին. մեկ հիվանդի բուժման համար մոտ 1-1,5 միլիոն դրամ է ծախսվում, սա թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաներով կատարել միջամտություններ: Գիտեք, միայն դեղի մեկ սրվակը 700 հազար դրամ է: Հավատացեք, դժվար է այդպիսի ծանր հիվանդին ասել՝ 700 հազար դրամանոց դեղը գնա գնիր և բեր, որ ներարկենք: Իսկ հիմա այդ գումարը պետությունն է տալիս»: ԲԿ-ի տնօրենն անդրադարձավ նաեւ սանավիացիային: Մեր հարցին՝ արդյոք դա խիստ հրատապ խնդիր է, գուցե դրա փոխարեն այլ կարեւոր ծրագիր պետք էր իրականացնել, Մանուկյանը պատասխանեց. «Պատկերացրեք, հեռավոր մարզերից ծանր հղիին, կամ սրտի կաթվածով ծանր հիվանդին տեղափոխեն Երեւան ռեանիմոբիլով: Եթե անգամ ճանապարհները գերազանց վիճակում լինեին, ապա բարձր գոտիներից ցածր գոտի բերելը, ոլորանները, հիվանդի վիճակն ավելի էին բարդացնելու: Իսկ սանավիացիան այդ խնդիրը լուծում է: Վերջերս Վրաստանում վթարի հետեւանքով ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացուն սանավիացիայով տեղափոխեցինք Հայաստան: Վրացի գործընկերները զարմացած էին, որ հիվանդի համար պետությունը ուղղաթիռ է ուղարկում այլ երկիր: Մի դեպք էլ ասեմ, դուք հետեւություն արեք՝ հրազենային վիրավորում ստացած մեր զինվորին կրկին սանիավիացիայի ուղղաթիռով տեղափոխել ենք Էրեբունի, հետո զինվորական հոսպիտալ, որտեղի բժիշկը հիացած էր, որ կարճ ժամանակահատվածում գլխի ծանր վիրավորում ստացած զինվորին հասցրել ենք հոսպիտալ ու ժամանակին օգնություն տրամադրել: Բա սա հզոր քայլ չէ՞ պետության կողմից, միայն այդ զինվորի համար արժեր ներդնել սանավիացիան»: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/09/04/1064000/?fbclid=IwAR1USY1c0IyPlJ0GMVLj9oT95GBHROQyuER0ha-h3tlT85J70Qtqkgu9ecY]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր