15080 դիտում
17:32 15-06-2015
Աշտարակի քաղաքապետը՝ քաղաքապետարանի մոտ հնչած կրակոցների, Աշտարակը Չիկագոյի վերածվելու մտահոգությունների մասին եւ ավելին
Աշտարակում հնչած կրակոցները, նախնական տեղեկություններով, փողոցային վեճի արդյունք են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը՝ անդրադառնալով Աշտարակի քաղաքապետարանի մոտ արձակված կրակոցներին:
Միաժամանակ ավելացրեց, որ կատարվածի մասին տեղյակ է այնքանով, որքան, որ գրված է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում: Այս պահին ավելին չգիտի:
[b]-Իսկ ձեր անվտանգության մասին չե՞ք մտահոգվում: Հենց Աշտարակի քաղաքապետարանի, դատախազության մոտ նման քայլի են դիմել: Աստված մի արասցե, մտավախություն չունե՞ք, որ մի օր էլ Ձեզ կամ մեկ այլ պաշտոնյայի թիրախ կընտրեն:
[/b]
-Ինչպե՞ս, թե չենք մտահոգվում: Մենք այս հարցով շատ մտահոգ ենք: Եվ, բնականաբար, ամեն բան արվում է, որ քաղաքն ավելի խաղաղ եւ նորմալ վիճակում լինի: Ինչ վերաբերվում է այն դիտարկմանը, թե քաղաքապետարանի եւ դատախազության մոտ են այդ կրակոցները հնչել, նշեմ, որ այդ տարածքից մի քանի մետր հեռու էլ գտնվում է մարզպետարանն ու քննչական բաժինը եւ ոչ միայն:
[b]-Աշտարակցիները այս օրերին մտահոգություն են հայտնում, որ քաղաքը վերածվում է Չիկագոյի: Դուք՝ որպես քաղաքապետ, նման մտավախություն չունե՞ք:
[/b]
-Ոչ, ես նման մտավախություն չունեմ: Նման մտավախություն ունեցողները շատ սխալ են:
[b]-Ինչո՞վ է Ձեր վստահությունը պայմանավորված:
[/b]
-Աշտարակում կան ուժային կառույցներ, իշխանություն, հետեւաբար նման դեպքերից հետո պետք չէ մտավախություն հայտնել, թե Աշտարակը վերածվում է Չիկագոյի կամ եսիմ ինչի: Ինձ թվում է՝ սխալ է նման ծայրահեղ գնահատականներ հնչեցնելը, որովհետեւ տեղի իշխանություններն ու ուժային կառույցները տիրապետում են իրավիճակին:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56484/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ այսօր՝ հունիսի 15-ին, անհայտ անձը կամ անձինք Աշտարակի քաղաքապետարանի դիմաց կրակ են արձակել Mercedes ML 320 մակնիշի 30 ՕՏ 220 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Կրակոցի արդյունքում վնասվել էին մեքենայի կողային ապակիները: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել են նաեւ փորձաքրեագետները` քննիչների գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանը: Կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կան թե ոչ` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենայի վրա կան 7-ից ավելի կրակոցի հետքեր: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին ասել էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Աշտարակի ոռոգման ջրերի տնօրեն Արսեն Խաչատրյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում և այժմ պարզվում է` արդյոք վնասվածքներ ստացե՞լ է, թե՞ ոչ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այդ կրակոցները շարունակությունն է [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56466/]հունիսի 13[/url]-ին Աշտարակում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների:
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
17:31 27-04-2014
Գյումրիում հնչած կրակոցների մեջ կասկածվում է քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի ազգականը. aravot.am
Այս բաժնից
1375 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ