211652_close_icon
views-count12801 դիտում article-date 13:44 05-08-2015

Երեխաներիս աչքի առջեւ ցանկանում էին հորը սպանել․ Ագարակում հնչած կրակոցներից տուժողի կինը նոր մանրամասներ է ներկայացնում

Ագարակում գիշերը հնչած կրակոցները, ըստ տուժողների` ընտրություններն են եղել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստյոպա Հովհաննիսյանի կինը՝ Անահիտ Ոսկանյանը։ Խոսելով այն մասին, թե ինչ կասկածներ ունեն, ովքեր կարող էին կրակոցներ արձակած լինել, ասաց․ «Քաղաքապետի թիմից են, քաղաքապետի բանդայի մասնակիցներն են»։ Դիտարկմանը, թե` ինչ խնդիր ունեն ամուսնու հետ, ասաց․ «Ընտրությունների հետ է կապված, իրենց օգտին ձայներ չենք հավաքել։ Երեխաներիս աչքի առջեւ ցանկանում էին հորը սպանել։ Ագարակում բեսպրիդել է։ Բախտի բերմամբ, ամուսնուս չի դիպչել, բայց պատկերցնում ե՞ք, թե այս ամենը ինչով կարող էր ավարտվել։ Ես պահանջում եմ իրավապահ մարմիններից հայտնաբերել մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկել։ Հիմա` ինչ, ով քաղաքապետին չի ընտրել, պետք է վերցնե՞ն»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ` օգոստոսի 4-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61102/]կրակոցներ են հնչել[/url] Սյունիքի մարզում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22 :30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՕ 946 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում բախվել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի բնակիչ, 53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած Nissan Xterra մակնիշի 001 AR 90 համարանիշի ավոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդն ու 06-ի վարորդը մինչ տեղում կպարզաբանեին տեղի ունեցածը, վթարի վայր են ժամանել ինչ-որ մարդիկ` Porsce Cayenne մակնիշի 70 QQ 707 համարանիշի, Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենաներով, որի ժամանակ էլ անհայտ անձը կրակոցներ է արձակել Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ: ֆոտոլրագրողի տեղեկություններով` կատարվածի մասին Մեղրիի ոստիկանություն է դիմել 42-ամյա Անահիտ Ոսկանյանը և հայտնել, թե այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով: Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում հետաքննությունն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր