211652_close_icon
views-count14442 դիտում article-date 17:10 20-04-2014

Նոր մանրամասներ Նորք-Մարաշի գերեզմանոցում հնչած կրակոցներից. վիրավորը այցելել էր եղբոր գերեզման. (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 113 հոդվածի և 235 հոդվածի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ապրիլի 18-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատան տարածքում, Նորք-Մարաշի բնակիչ 36-ամյա Արթուր Բաբախանյանին հրազենային վնասվածքներ պատճառելու փաստով: Ըստ ֆոտոլրագրողի կեսօրին նա մեկնում է եղբոր գերեզման իր կողմից վարած Hyundai մակնիշի 18 AA 118 համարանիշի ավտոմեքենայով, և մինչ նա կմիացներ ավտոմեքենայի շարժիչը անհայտ անձը Մակարով տեսակի ատրճանակից 7 անգամ կրակել է նրա ուղղությամբ, որից հետո դիմել է փախուստի: Ըստ Գ. Շամշյանի նա ոտքերի մասում ստացել է հրազենային վնասվածքներ, քանի որ 7 կրակոցներից 4-ը վնասել են նրան: Ի դեպ նա վիրավոր վիճակով ինքնուրույն ավտոմեքենայով գնացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները շտապ օգնություն են ցուցաբերել նրան: Վիրավորը ավելի շատ լինում է Ռուսաստանի դաշնությունում, իսկ երբ նրա ուղղությամբ կրակոցներ են արձակել նա չի հասցրել անգամ օգտագործել իր ավտոմեքենայում եղած հրազենը, որը ոստիկանները հայտնաբերել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հովհաննսիյանի գլխավորությամբ զննությամբ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի Մակարով տեսակի ատրճանակի 7 պարկուճ: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր