211652_close_icon
views-count72800 դիտում article-date 20:03 09-12-2016

Նոր մանրամասներ՝ Նանսենի դպրոցի հարևանությամբ բարձրահարկ շենքերի մոտ հնչած կրակոցներից. ոստիկաններն ու քննիչները պարզել են որոշ մանրամասներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են՝ դեկտեմբերի 5-ին Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ ինչ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ են կրակոցներ արձակվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մեքենան BMW X 5 մակնիշի 01 XX 047 համարանիշի ավտոմեքենան է եղել, որը Գ.Շամշյանի տեղեկություններով՝ պատկանում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխյան փողոցի բնակիչ, 30-ամյա Է. Ե.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրավապահ մարմինները հսկայական աշխատանքներ են կատարել՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում: Մեր տեղեկություններով՝ հանցագործությունը գրեթե համարվում է բացահայտված, պարզապես մի քանի կասկածյալ ճիվաղներ գտնվում են դրսում և առաջիկայում ոստիկաններն ու քննիչները մի իսկական «բերքահավաք» են անելու հարուցված այս քրեական գործի շրջանակում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/05/103174/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 5-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ կրակոցներ են հնչել։ Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նորիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել էին կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել էին նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել է։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ստորաբաժանումների ծառայողները, որոնց մեջ էին նաև քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության աշխատողները, անհրաժեշտ գործողություններն էին կատարում՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում էին «յաշիկ» Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ճշտվում է նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կային, թե ոչ։ Տեղում աշխատում էր նաև ոստիկանության փորձաքրեագետը։ [b]Լուսանկարում պատկերված այս BMW X5-ի վրա են կրակել հանցագործները[/b] [img]/ups/images/0733366001481303497926694.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր