211652_close_icon
views-count11908 դիտում article-date 13:50 17-04-2018

Բունդեսլիգայում առաջին անգամ մրցավարը 11 մետրանոց է նշանակել ընդմիջմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի «Մայնց»-«Ֆրայբուրգ» (2:0) խաղում արտառոց դրվագ է գրանցվել: Հանդիպման 45-րդ րոպեին գլխավոր մրցավար Գվիդո Վինկմանը ազդարարել է ընդմիջում և թիմերը սկսել են գնալ հանդերձարան: Սակայն մրցավարի օգնականները Վինկմանին առաջարկել են դիտել խաղավերջում «Ֆրայբուրգի» տուգանային հրապարակում տեղի ունեցած վիճելի դրվագը: Տեսանյութը դիտելուց հետո մրցավարը վերադարձրել է թիմերին և 11մ. հարված նշանակել, որը դաշտի տերերի խաղացողը դիպուկ իրացրել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր