40962 դիտում
12:13 05-08-2015
Երեկ «էրեբունի» հիվանդանոցում մահացած գյումրեցի, 23-ամյա հղի կինը մինչ այդ գտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը
Երեկ` օգոստոսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել, որ «էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրիի բնակիչ, 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ջ. Գասպարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոնի հանրապետական ծննդատնից` արդեն ծայրահեղ ծանր, օրհասական վիճակում:
Նա նշված հիվանդանոց էր ընդունվել հուլիսի 28-ին և, հավանաբար, տեսնելով, որ 23-ամյա աղջկա վիճակն ավելի է բարդանում` նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/04/61080/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել էր հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը: Կինը Գյումրիից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 31-ին ծայրահեղ ծանր վիճակում: Նա եղել է 25 շաբաթական հղիության մեջ: