Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` ինչպես Ծառուկյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, որը մի քանի ամիս առաջ դարձավ Արտաշատի քաղաքապետ, թերթի տեղեկություններով՝ արտաշատցիներին տրամադրել է միկրոավտոբուս, որով նրանք անվճար կարող են հասնել Երևան՝ Հարավ-Արևմտյան թաղամաս:
Կարծիքներ կան, որ Արգամ Աբրահամյանն այսպիսով փորձում է ընդօրինակել իր աներոջը՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը ֆինանսավորում է Աբովյան-Երևան անվճար երթուղին»: