25051 դիտում
10:42 12-01-2015
36-ամյա մորն ու նրա 6 անչափահաս երեխաներին օգնության ձեռք մեկնեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, «Զոհված ու հաշմանդամ փառքի զինվոր» ՀԿ-ի նախագահը ու մեծ թվով քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը հունվարի 8-ին տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղում բնակվող 36-ամյա Լուսինե Ասրյանի և նրա 6 անչափահաս երեխաների անելանելի վիճակի մասին:
Հրապակումից հետո մեծ թվով բարեսիրտ մարդիկ սկսեցին օգնել այս ընտանիքին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգնողներից առաջիններից էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով անձամբ այցելեց գյուղ և վճարեց Լ. Ասրյանի գյուղի դեղատան պարտքը՝ 300.000 դրամ գումարի չափով, այնուհետև ընտանիքին հանձնեց սնունդ, երեխաներին՝ խաղալիքներ և խոստացավ, որ օգնությունը կլինի շարունակական:
Օգնության ձեռք մեկնեց նաև ԱԺ պատգամավոր, հանրությանը հայտնի «Շմայս» մականվամբ՝ Առաքել Մովսիսյանը:
Երեկ՝ հունվարի 11-ին, Նոր Գեղի այցելեցին՝ «Զոհված ու հաշմանդամ փառքի զինվոր» ՀԿ նախագահ Լուսինե Ավետիսյանը իր ընտանիքի անդամներով, ովքեր Լ. Ասրյանի ընտանիքի անդամներին նվիրեցին հագուստ, գրենական պիտույքներ, սնունդ, խաղալիքներ, ինչի կարիքը իրոք այս ընտանիքը ուներ:
Իսկ Խաչատրյանների ընտանիքը օգնեց ոչ միայն գումարով, այլ նաև երեխաների ուշացած Ամանորը վերածեց տոնի՝ «Զոհված ու հաշմանդամ փառքի զինվոր» ՀԿ-ի անդամների հետ:
«Վաբ փրոդաքշն» գովազդային ընկերությունը տրամադրեց խաղալիքներ, «Միհրան» ԱՁ-ն, Պողոսյանները և Նահապետյանները օգնեցին նույնպես ու նվիրաբերեցին խաղալիքներ, շորեր և դրամական օգնություն:
Առաջին իսկ պահից այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեցին նաև Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի բնակիչներ՝ Հովսեփյանների ընտանիքը, իսկ նրանց տղան՝ Էդուարդ Հովսեփյանը իր ընտանիքի, ընկերների և Դավիթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակած եկեղեցու հոգեւոր հովվի առաջնորդությամբ, ընտանիքին տրամադրեցին սնունդ, հագուստ և այլ իրեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/08/39246/]SHAMSHYAN.com[/url]-ը, մինչ այս օրերին հանրությունն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն էր նշում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի 36-ամյա բնակչուհի Լուսինե Ասրյանն իր 6 անչափահաս երեխաների հետ հայտնվել էր անելանելի վիճակում: Գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 29 տանը «ծվարել են» նրա անչափահաս երեխաները՝ 16-ամյա Համլետը, 13-ամյա Նարեկը, 8-ամյա Սարգիսը, 6-ամյա Դիանան, 4-ամյա Արամը և 2-ամյա Հայկը: Երեխաները, ովքեր հավատում են հեքիաթի բարի հերոսներին ու Ձմեռ պապի գոյությանը, սպասում էին, որ Ամանորին Ձմեռ պապը նվերներով կթակի իրենց տան դուռը, իսկ նրանց ուզածը շատ բան չէ՝ խաղալիքներ, հագուստ և սնունդ:
Ինչպես նշված գյուղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը, ով միայնակ է խնամում իր 6 երեխաներին, ամսական ստանում է 53,000 դրամ նպաստ, ինչը չի բավականացնում նույնիսկ ծախսված էլեկտրաէներգիայի վճարմանը, և տան ցուրտ ու խոնավ պայմաններում երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջացել: Տան հարևանությամբ գործող խանութների ու դեղատների աշխատակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Խեղճ աղջիկը միայնակ է ապրում ու էնքա՜ն պարտքեր ունի մեր մոտ: Բայց, ի՞նչ արած, հո չե՞նք թողնելու, որ երեխաների առողջական խնդիրները բարդանան դեղեր չընդունելով: Լավ կլինի, որ Կոտայքի մարզպետարանը՝ հանձինս մարզպետ Արամ Հարությունյանի, սատարի ու օգնության ձեռք մեկնի այս ընտանիքին»:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)