ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սեյրան Շահսուվարյանը նշանակվել է ԿԸՀ անդամ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 2-ի հրամանագրով Սեյրան Շահսուվարյանը նշանակվել է ԿԸՀ անդամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածը և հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողավի անդամ նշանակելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը՝ որոշում եմ.
Սեյրան Շահսուվարյանին նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով»: