211652_close_icon
views-count1672 դիտում article-date 18:45 22-04-2014

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Ըստ ՀՀ նախագահի հրամանագրի՝ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Զոհրաբ Մնացականյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք): Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/11759/]տեղեկացրել էինք[/url] Զ. Մնացականյանը ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր