Թրամփը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Լինն Թրեյսիի (Lynne Tracy) թեկնածությունը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թրեյսին ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում, եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ: Լիննը նաև ծառայել է Պակիստանի Փեշևարում ԱՄՆ հյուպատոսությունում: Նա տիրապետում է ռուսերենին:
Թրեյսիի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից։
Նշենք, որ ներկայում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը: