1789 դիտում
08:00 01-08-2015
Ճամբարների կազմակերպման հարցերով ԱՆ-ն չի զբաղվում. ՀԺ
«Հայկական ժամանակը» տեղեկացնում է. «Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարում, որը կազմակերպել է Երկրապահ կամավորականների միությունը, աղիքային վարակներ են գրանցվել: Սա վերջին օրերի երկրորդ նման դեպքն է։
Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե սանիտարահիգիենիկ ինչ պայմանների համապատասխանելու պարագայում է կարելի ճամբարներ կազմակերպել և ով է տալիս այդ թույլտվությունը: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մինչև 2006 թվականը դա մտնում էր իրենց գործառույթների մեջ և առաջնորդվում էին ԽՍՀՄ տարիներին ընդունված նորմերով: Դրանից հետո թե նորմերն այլևս չեն գործում և թե՛ իրենք չունեն համապատասխան պարտավորություն: ԱՆ-ից ենթադրել են գուցե Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է զբաղվում խնդրով: Վերջինից, սակայն, նույնպես ասել են, որ ճամբարների կազմակերպմանն առնչվող հարցերը իրենց դաշտում չեն»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1063 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»