Նոր ահաբեկչություն Թուրքիայում
Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները հարձակում են գործել Թուրքիայի Ադանա նահանգի Պոզանթի քաղաքի անվտանգության վարչության շենքի վրա:
Ինչպես հաղորդել է TRT հեռուստաալիքւ, հրազենային կրակոցներից սպանվել է շենքը հսկող ոստիկանության 2 աշխատակից: Պատասխան կրակից սպանվել է 2 քուրդ զինյալ:
Ոստիկանությունը որոնում է բոլոր հարձակվողներին: